Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՌԴ քաղաքացիները դեմ չեն ինտերնետի նկատմամբ հսկողության խստացմանը

ՌԴ քաղաքացիները դեմ չեն ինտերնետի նկատմամբ հսկողության խստացմանը
12.05.2014 | 19:29

«Լավանդա» կենտրոնի՝ ՌԴ-ի 45 սուբյեկտներում անցկացրած հարցումների ժամանակ հարցվողների կեսը համաձայնություն է տվել ինտերնետում լրատվության տարածման սահմանափակմանը:

21%-ը համարում է, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտություն են, 28%-ը՝ լրիվ թույլատրելի: Հարցվածների 18%-ը պատասխանել է, որ այդ սահմանափակումները չպետք է չարաշահել, 5%-ը վստահ է, որ ինտերնետի կարգավորումը որոշակիորեն թույլատրելի է: 29%-ը որոշակի պատասխան չի տվել հարցմանը:
Իշխանությունների որոշման մասին տեղյակ է հարցվածների 33%-ը, իսկ 64%-ը ոչինչ չի լսել այդ մասին:
Հարցվածների 36%-ի կարծիքով՝ այդ որոշումն ամենից առաջ ուղղված է այն բանին, որ «մարդիկ, ովքեր գրում են ինտերնետում, պատասխան տան իրենց խոսքերի համար», 26%-ն էլ կարծում է, որ այդ կերպ իշխանությունը ցանկանում է ստանձնել «հասարակական կարծիքը վերահսկողի լիդերությունը»: Իսկ 36%-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ՌԴ նախագահը ստորագրել է հակաահաբեկչական փաթեթի մասին օրենք, որը փաստացիորեն բլոգերներին հավասարեցնում է ԶԼՄ-ների հետ:

Դիտվել է՝ 2812

Մեկնաբանություններ